Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում և ողջ միջազգային հանրության աչքերին թոզ է փչում. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում և ողջ միջազգային հանրության աչքերին թոզ է փչում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը հիշեցրել է, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկել է հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է հիմնվի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝ միմյանց ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, տարածքային ամբողջականություն, միջազգային սահմանների անձեռնմխելիություն և միմյանցից քաղաքական անկախություն, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության ընդունում, ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներից, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և կապի բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հաստատում։

«Թեև նշված սկզբունքները քննարկվել են բանակցությունների ընթացքում, ինչպես նաև հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է հաշտության պայմանագիր ստորագրելուց և բանակցային ողջ գործընթացի ընթացքում անընդհատ նոր պահանջներ է առաջադրում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղ գործընթացը»,- ասաց Մարուքյանը։

«Ախորժակը ուտելիս է բացվում: Եվ այս անվերջ պահանջները միայն մեկ բան են ապացուցում»,-գրել է Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829