Բաժիններ՝

Գերմանիայում գործադուլ են անում մետրոյի, ավտոբուսների և տրամվայների վարորդները

Գերմանիայում փետրվարի 2-ին անցկացվում են քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլներ, որոնք ընդգրկել են գրեթե ամբողջ երկիրը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլին մասնակցում են մետրոյի, ավտոբուսների և տրամվայների վարորդները։ Գործադուլն անցկացվում է բոլոր դաշնային երկրամասերում, բացառությամբ Բավարիայի։

Տարածքով ամենափոքր Սաար դաշնային երկրամասում գործադուլն սկսվել է փետրվարի 1-ին։ Բողոքի միջոցառումները մեծամասամբ կավարտվեն փետրվարի 3-ի գիշերը, իսկ Բեռլինում՝ փետրվարի 2-ին, առավոտյան ժամը 10-ին։ Բավարիայում գործադուլներ չկան, քանի որ այս դաշնային երկրամասում ներկայում սակագնի շուրջ բանակցություններ չեն ընթանում։

Ver.di արհմիությունը ձգտում է հասնել իր 90 հազար անդամների աշխատավարձերի բարձրացման՝ Գերմանիայում մեծացող գնաճի ֆոնին, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավման։ Բրանդենբուրգում գործադուլավորները պահանջում են աշխատավարձի բարձրացում 20 %-ով, բայց ամսական 650 եվրոյից ոչ պակաս։ Բացի աշխատավարձից, Ver.di-ն հասարակական տրանսպորտի վարորդների համար պահանջում է աշխատանքային օրվա կրճատում, հանգստի համար ընդմիջումների ավելացում հերթափոխների միջև և ավելի երկար արձակուրդ՝ համապատասխան ֆինանսական հավելումով:

Արհմիությունում նշում են, որ նման բարելավումները Գերմանիայում ավելի գրավիչ կդարձնեն հասարակական տրանսպորտի վարորդների աշխատանքը և թույլ կտան կրճատել անձնակազմի պակասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829