Աշխատանքային այցով Ղազախստան մեկնած Փաշինյանը կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ալմաթիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը:

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:

Փաշինյանը Ալմաթիում փետրվարի 2-ին կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829