Բաժիններ՝

Իրանի առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտությունից. The New York Times

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո հարաբերությունների սրման ֆոնին։ ։

Հրատարակության տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն՝ այն բանից հետո, երբ նիստի մասնակիցներն այաթոլլահ Խամենեիին են փոխանցել իրենց պլանները, նա պատասխանել է հստակ հրահանգով՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի պատերազմից և Իրանը հեռացնել այն խմբավորումների գործողություններից, որոնք սպանել են ամերիկացիներին։

Հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքը գրոհել էր Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանը, որի հետևանքով ԱՄՆ 3 զինծառայող է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։ Վաշինգտոնը ռազմական օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը դրել է տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումների վրա: Սպիտակ տանը խոստացել են պատասխանել Մերձավոր Արևելքում իրենց զինվորականների դեմ իրականացված գրոհին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին նշել է, որ պատասխանը կարող է լինել «բազմամակարդակ, տեղի ունենալ փուլ առ փուլ և լինել շարունակական»:

Միևնույն ժամանակ Իրանը պատրաստվում է պատասխան գործողությունների՝ ԱՄՆ-ն հնարավոր հարվածի դեպքում։ Ինչպես պնդում են աղբյուրները, իրանական հրամանատարությունը զինված ուժերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի, ակտիվացրել զենիթահրթիռային պաշտպանության համակարգերը և բալիստիկ հրթիռներ տեղակայել Իրաքի հետ սահմանի երկայնքով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829