Տարածաշրջանի Դիմադրության խմբերն իրենց գործողությունների համար Իրանից հրաման չեն ստանում. Քանանի
Արձագանքելով տարածաշրջանում տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ Իրանի դեմ ուղղված մեղադրանքներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հըայտարարել է․ «Տարածաշրջանի Դիմադրության խմբերն իրենց գործողությունների համար Իրանից հրաման չեն ստանում»։
Նա նշել է․ «Գազայում ներկայիս ճգնաժամի սկզբից ի վեր Իրանը բազմիցս զգուշացրել է Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակվող հարձակումների պատճառով տարածաշրջանում հակամարտության շրջանակների ընդլայնման վտանգի, ինչպես նաև Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցիների ցեղասպանությանը Միացյալ Նահանգների աջակցության մասին»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է․ «Գազայի պատերազմը լուծում չէ։ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներին վերջ տալը և կրակի անհապաղ դադարեցումը հիմք կդառնա տարածաշրջան խաղաղության վերադարձի համար»։
Նրա խոսքով․ «Տարածաշրջանի Դիմադրության խմբերն իրենց գործողություններում և ագրեսիայից ու օկուպացիայից Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու որոշումներում Իրանից հրաման չեն ստանում»։
Քանանին ասել է․ «Իրանը պատրաստակամությամբ և զգոնությամբ է հետևում տարածաշրջանի զարգացումներին։ Իսկ մեր երկրի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների հետևանքների պատասխանատվությունը կրում են դրանց հեղինակները»: