Թուրքիան հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից մեկնած խաղաղության ձեռքը «չպետք է» անպատասխան մնա Հայաստանի կողմից

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ նրա նախագահ Հուլուսի Աքարի գլխավորությամբ, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Գաֆարովան խոստովանել է, որ Թուրքիան «մեծ աջակցություն» է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականի աշնանը Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ։

Աքարն, իր հերթին, նշել է. «Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը չպետք է անպատասխան մնա Հայաստանի կողմից։ Հուսով ենք, որ շուտով երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կստորագրվի»։

Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությանը ընդունել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031