Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է էլեկտրաէներգիա գնել Նախիջևանից

Թուրքիայի էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Ադրբեջանի մայրաղաքաք Բաքվում մի շարք հանդիպումներ է ունեցել:

Բայրաքթարը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի և նավթի ոլորտներում տարվող աշխատանքները: Բացի այդ, նշել է, որ քննարկվել են մի շարք տեխնիկական հարցեր՝ կապված Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև Ադրբեջանում ստացվող էլեկտրաէներգիան թուրքական շուկա հասցնելու հետ:

«Ադրբեջանի հետ առաջիկայում մեզ միմյանց մի փոքր ավելի կապող մյուս ոլորտն էլեկտրաէներգետիկայի ոլորտն է: Այսուհետ ցանկանում ենք էլեկտրաէներգետիկան ավելի զարգացնել»,- հավելել է Բայրաքթարը:

Թուրք նախարարը հայտնել է նաև, որ 2024-ին «Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համագործակցության» համաժողովի 4-րդ նիստը տեղի կունենա Թուրքիայում:

Ըստ Բայրաքթարի՝ առաջընթաց է գրանցվել երկու երկրի միջև վերականգնողական էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա համագործակցության առումով, որն ավելի ինստիտուցիոնալ բնույթ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031