Բաժիններ՝

Ռեքս Կալամյանը նշանակվել է «Միլուոկի Բաքս»-ի բասկետբոլային ակումբի մարզիչ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը կաշխատի NBA-ում հանդես եկող «Միլուոկի Բաքս» ակումբում։

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: NBA-ում 30 տարվա փորձ ունեցող հայազգի մասնագետը կլինի «Միլուոկի Բաքս» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականը։

Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին։

Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս