Բաժիններ՝

Ֆինլանդիայում նախագահական ընտրություններ են

Ֆինլանդիայում սկսվել են նախագահական ընտրությունները. երկրի քաղաքացիները կընտրեն պետության 13-րդ ղեկավարին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Ընտրելու իրավունք ունի մոտ 4,55 մլն քաղաքացի (երկրի բնակչությունը 5,56 մլն մարդ է)։

Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան այսօր։ Եթե թեկնածուներից մեկը հաղթի, ապա փետրվարի 1-ին տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը։ Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել ձայների 50%-ից ավելին, ապա ամենաբարձր արդյունք գրանցած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ, որը կկայանա փետրվարի 11-ին։

Ֆինլանդիայում նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով։ Ներկայիս նախագահ Սաուլի Նիինիստյոն ավարտում է իր պաշտոնավարումը որպես պետության ղեկավար՝ առավելագույնը երկու անընդմեջ ժամկետներից հետո։

Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու։ Հաղթելու ամենամեծ շանսերն ունեն նախկին վարչապետ (2014-2015) Ալեքսանդր Ստուբը և երկրի արտգործնախարարության նախկին ղեկավար Պեկկա Հաավիստոն։ Երկու թեկնածուներն էլ աջակցում են Ուկրաինային, հանդես են գալիս ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ընդլայնման օգտին, ինչպես նաև առաջարկում են Ռուսաստանի դեմ հետագա սահմանափակումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031