Բաժիններ՝

ՌԴ-ն համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ չի աշխատում. Պեսկով

Ռուսաստանը չի աշխատում համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ The Washington Post-ին տված մեկնաբանությունում։

«ՌԴ քայլերն ուղղված են այլընտրանքների ստեղծմանը»,- ասել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «հավաքական Արևմուտքի» ձեռնարկած գործողությունները խարխլում են վստահությունը՝ առանց Մոսկվայի կողմից որևէ միջամտության:

«ՌԴ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և տնտեսական նոր համակարգ է կառուցում, քանի որ նախորդ համակարգը, պարզվեց, որ անվստահելի է, կեղծ և վտանգավոր»,- հավելել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031