Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքում, Հարժիս-Շինուհայր, Բերդ-Ճամբարակ, Տաշիրից Վարդաղբյուր տանող հատվածներում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ են Բերդ-Ճամբարակ և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող (բուք է) ավտոճանապարհները:

Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար, Նորավան-Լծեն-Տաթև, Հարժիս-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները և Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը, «Մեղրու Սար» կոչվող հատվածը, Ամասիա-Բերդաշեն, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Հարժիս-Շինուհայր, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ճանապարհահատվածում բուք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս