Բաժիններ՝

ԱՄՆ-ն հարվածել է Իրաքում աշխարհազորային խմբավորումների 3 օբյեկտների․ կա 2 զոհ

ԱՄՆ-ն հունվարի 23-ին հարվածել է Իրաքում գտնվող 3 օբյեկտների, որոնք օգտագործվում են «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Այսօր նախագահ Բայդենի հրահանգով ԱՄՆ զինված ուժերը անհրաժեշտ և համաչափ հարվածներ են հասցրել Իրանի աջակցությունը վայելող «Քաթաիբ Հեզբոլլահ» աշխարհազորային խմբավորման և Իրաքում Իրանի հետ կապված այլ խմբավորումների երեք օբյեկտների», – գրված է հայտարարությունում։

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ այս հարվածները հասցվել են՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի դեմ Իրաքում և Սիրիայում իրականացված հարձակումների։

Իրաքի ներքին գործերի նախարարության և շիա աշխարհազորային խմբավորման աղբյուրները France Press-ին հայտնել են, որ ամերիկյան զինվորականների հարձակման հետևանքով կա առնվազն 2 զոհ։

ԱՄՆ-ի հարվածներից առաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իրաքի արևմուտքում գտնվող ալ Ասադ ավիաբազան ենթարկվել է 2 անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով վիրավորվել էին ամերիկացի մի քանի զինծառայողներ, և վնասվել էր ենթակառուցվածքը։ Իսկ հունվարի 20-ին ալ Ասադ ավիաբազան ավելի լայնամասշտաբ հարձակման էր ենթարկվել՝ բալիստիկ հրթիռներով, որոնց մեծ մասը կալանվել էր հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031