Մխիթարյանն «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:
Սաուդյան Արաբիայում կայացած եզրափակիչում «Ինտեր»-ը մրցեց «Նապոլի»-ի հետ: Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկավ Լաուրտարո Մարտինես:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Իտալիայի սուպերգավաթը Հենրիխ Մխիթարյանի 23-րդ տիտղոսն է: