Զինվորական քննիչներին հնարավորություն կտան մարտական ինքնաձիգ կրել. նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) քննիչներին մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն տալ։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նշենք, որ քննարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն է։
«Նման առաջարկ ենք արել` հաշվի առնելով ԶՔԳՎ–ի քննիչների ծառայության առանձնահատկությունները։ Պարոն Գաբրիելյանի հետ պայմանավորվել ենք, որ այս առաջարկը կիրացնենք միայն ԶՔԳՎ-ի քննիչների մասով»,- նշեց Սարգսյանը։