
Հրդեհ Վերին Արտաշատ գյուղում. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

Հունվարի 10-ին, ժամը 20:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան և կից շինության տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:58-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 45 քմ, կից շինության տանիքի (մոտ 40 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ, տանիքում կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ), լոգարանի կախովի առաստաղը՝ մոտ 10 քմ և խոհանոցի դուռը: