Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ շաբաթվա հետ համեմատ նվազել է 7-ով։

«Թեստերի դրական մասնաբաժինը 11 % է, սակայն հոսպիտալացությունների առումով ունենք բավականին ցածր ցուցանիշ, ինչն ապացուցում է, որ հիվանդությունը ծանր ընթացք չի ստանում»,- ասաց Ռ. Աբովյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են օմիկրոնի ենթատեսակները։

Տեսանյութեր

Լրահոս