Բաժիններ՝

Ռումինիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում ձեռք կբերի 200 Patriot հրթիռ

Ռումինիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում ձեռք կբերի 200 Patriot հրթիռ՝ ավելի քան 1,09 միլիարդ եվրո արժողությամբ։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարար Անջել Թիլվարը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մատակարարումների և գնումների գործակալությունը հայտարարել էր, որ կօգնի դաշինքի երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Նիդեռլանդներին, Ռումինիային և Իսպանիային, համատեղ պայմանագրով ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համար 1000 հրթիռ գնելու հարցում։

«Ազգային պաշտպանության նախարարությունը խնդրել և ստացել է Ռումինիայի խորհրդարանի հավանությունը՝ մասնակցելու այս համատեղ գնումների ծրագրին, մեր բանակի մարտական ​​պաշարները համալրելու համար։ Patriot դասի 200 հրթիռների փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 1,09 միլիարդ եվրո։ Այս ձեռքբերումը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն ունի համապատասխան լուծումներ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար», – ասել է Ռումինիայի պաշտպանության նախարարը։

Նա ընդգծել է, որ Բուխարեստը կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` ժամանակակից ռազմական տեխնիկա և զինամթերք ձեռք բերելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս