Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժերից հետո 179 մարդու ճակատագիր դեռ պարզված չէ

Տուժածների թիվը, որոնց ճակատագիրը դեռ պարզված չէ հունվարի 1-ին ճապոնական Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո, հասել է 179-ի։

Նշվում է, որ մարդկանց ցանկում, ում հետ հնարավոր չէ կապ հաստատել, կան երեք անչափահասներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարար ծառայությունները և տեղական իշխանությունները չեն կարողացել պարզել 79 մարդու գտնվելու վայրը։ Միայն Վաջիմա քաղաքում 40-ից 50 հաղորդում է ստացվել շենքերի փլուզումների մասին, որոնց տակ կարող էին լինել բնակիչներ:

Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժերից ամենահզորների ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Երկրաշարժերից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններին սպառնում են մեծ ցունամիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031