«Ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որեւէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ծանոթացանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում շրջանառության մեջ դրված փաստաթղթի նախագծի շուրջ վերջերս Երեւանին հղված ադրբեջանական առաջարկներին։

Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որեւէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող  երկրի դիրքորոշումը։

Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից  բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք  որեւէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլեւ առավել խորանում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031