Սխտորով լցոնած ճուտ
Բաղադրիչները
- 1 ճուտ – 1,5-1,8 կգ
- սպիտակ, չոր հաց- 3 կտոր
- ուրցի տերեւ- 4-5 հատ
- սխտոր- 8-10 պճեղ
- կարագ- 2-3 ճ/գ
- ձիթապտղի յուղ
- աղ
- աղացած սեւ պղպեղ
Պատրաստման եղանակը
Ուրցի ցողունները հեռացրեք, տերեւները մանրացրեք: Մի քանի պճեղ սխտոր առանձնացրեք:
Ճզմեք ուրցն ու մնացած սխտորը, խառնեք կարագի հետ:
Չորացրած հացի վրա քսեք մի կողմ դրված սխտորը: Հացը մի քանի փոքր կտորների բաժանեք:
Ճուտը ներսից պատեք աղով ու սեւ պղպեղով, լցոնեք կարագով ու հացով:
Ճտի վրա դրսից էլ աղ ու պղպեղ ցանեք: Կապեք ճտի թեւերն ու ոտքերը, եւ կուրծքը վերեւ դիրքով 10 րոպեով տեղադրեք 200օC ջեռոցի մեջ:
10 րոպե հետո իջեցրեք ջեռոցի ջերմաստիճանը 180օC-ի եւ եւս 35-40 րոպե տապակեք` ժամանակ առ ժամանակ նրա վրա ձիթապտղի ձեթ կամ հենց ճտից դուրս եկած ճարպը քսելով:
Մատուցեք տաք վիճակում:
Պատրաստման ժամանակը` 40-50 րոպե:
Որպես խավարտ կարող եք մատուցել հազարի տերեւներ կամ ճտի ներսում եփված հացը: