
19-ամյա Սերյոժա Թ.-ն Մինսկ-Երևան չվերթով վերադարձել է Հայաստան և կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 21-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 19-ամյա Սերյոժա Թ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: