Բաժիններ՝

Կողաշրջվել է գազատար ավտոցիստեռնը․ կա զոհ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին ժամը 07:36-ին ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բենզատար ավտոցիստեռնը կողաշրջվել է, կա տուժած. ճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել՝ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «MAN» մակնիշի գազատար ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1963 թ․) կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը. վարորդը մահացել է։

Փրկարարները սահմանազատել են ճանապարհը և Ալավերդու ՃՇՇ աշխատակիցների հետ միասին մեքենան հեռացրել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031