Բաժիններ՝

Չինաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ կա առնվազն 118 զոհ

Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 118 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել։

Երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին՝ կեսգիշերից առաջ։ Գանսու նահանգում 105 մարդ է զոհվել, 250-ից ավելի մարդ՝ վիրավորվել։ Իսկ հարևան Ցինհայ նահանգում 13 մարդ է զոհվել, 182 մարդ՝ վիրավորվել։

Ցնցումների հետևանքով վնասվել է ավելի քան 5000 տուն, բազմաթիվ ճանապարհներ։ Խափանվել են էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։ Փրկարարներն աշխատում են ըստ Ցելսիուսի սանդղակի -13 աստիճանի պայմաններում՝ փորձելով փլատակներից գտնել ողջ մնացածներին։ Ըստ իշխանությունների՝ հաշվի առնելով ցածր ջերմաստիճանը՝ ողջ մնացածներին գտնելու ժամանակը սովորականից ավելի կարճ է։

Իշխանություններն արագորեն ժամանակավոր ճամբարներ են պատրաստել տարհանվածների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս