Մթերքներ, որոնք մեծացնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը
Բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովն անվանել է այն մթերքը, որն ամենավնասակարն է համարում աղիների առողջության համար։ Փորձագետի կարծիքով՝ կիսաֆաբրիկատները մեծ վտանգ են ներկայացնում առողջության համար։
Վյալովը մեջբերել է ուսումնասիրությունների տվյալները, որոնք ցույց են տվել, որ օրական երկու անգամից ավելի նման մթերքների օգտագործումը մեծացնում է աղիներում բորբոքման վտանգը։ Ավելին, մարմնում կարող են հայտնվել պոլիպներ, որոնք բժիշկն անվանել է նախաքաղցկեղային վիճակ։
«Պատրաստի արտադրանքը, որը միայն պետք է տաքացնել, ենթադրում է, որ դրան ավելացվել են նյութեր, որոնք օգնում են պահպանել սննդամթերքը (որպեսզի այն չկորցնի իր հատկությունները, լինի ավելի համեղ, ավելի էժան և այլն): Այս հավելումների շնորհիվ կիսաֆաբրիկատները դառնում են չափազանց վտանգավոր»,- ըստ shantnews-ի՝ նշել է նա YouTube-ի «Կոլեկտիվ» ալիքին տված հարցազրույցում։
Վյալովը նշել է, որ պետք է հատկապես զգուշանալ տապակած պատրաստի սննդից։ Պատճառը դրա արտադրության գործընթացն է՝ սնունդը երկար ժամանակ եփում են կոնվեյերային ժապավենի վրա՝ նույն ձեթի մեջ։ Բժիշկը նախազգուշացրել է, որ նման մթերքների չափից ավելի օգտագործումը կհրահրի բորբոքում՝ առաջացնելով վարակի և աղիներում միկրոբների գերաճ։