Բաժիններ՝

Հրդեհ Վաղատին գյուղում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 16-ին, ժամը 02:13-ին ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 300 քմ), որից մոտ 50 քմ-ն օգտագործվում է որպես ավտոտնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 07։20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, տանիքում կուտակած մոտ 1200 հակ անասնակեր, անասնագոմում՝ ցորեն (մոտ 2 տոննա), իսկ ավտոտնակում՝ ավտոպահեստամասեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031