Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի․ YouGov

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի․ հարցված բրիտանացիների միայն 21%-ն է աջակցում վարչապետին, ինչը համեմատելի է բրիտանական նախարարների կաբինետի նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի հրաժարականի ժամանակ ունեցած ցուցանիշի հետ։ Այս մասին ասվում է YouGov-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման մեջ։

Նշվում է, որ բրիտանացիների 70%-ը անբարենպաստ կարծիք ունի Ռիշի Սունակի մասին, իսկ բրիտանական կաբինետի ղեկավարի մասին դրական է արտահայտվել հարցվածների միայն 21%-ը։ Սունակի վարկանիշը, նշում է ուսումնասիրությունը, նոյեմբերի ցուցանիշների համեմատ իջել է տասը կետով։

Հարցումն անցկացվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-12-ը։ Հարցմանը մասնակցել է 2001 չափահաս բրիտանացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս