Բաժիններ՝

Եվրախորհուրդ. Կիևին 50 մլրդ եվրոյի օգնության հարցը ներկայացվել է ԵՄ գագաթնաժողովին․ Եվրախորհուրդ

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության և մինչև 2027 թվականը Կիևին 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցի քննարկումն ընդգրկված է դեկտեմբերի 14-15-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում, որի տեքստը հրապարակել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

«Մենք պետք է Ուկրաինային տրամադրենք մշտական, կայուն քաղաքական, ֆինանսական և ռազմական օգնություն և, մասնավորապես, պետք է համաձայնության գանք նրա երկարաժամկետ կայունության համար 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցում», – ասվում է փաստաթղթում։

Միշելը նշել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների կարևորությունը։ Ըստ նրա, այս թեմայով քննարկումը անհրաժեշտ ազդանշան կտա և Կիևին կմոտեցնի Եվրամիությանը։

Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ թույլ չի տա, որ Եվրամիությունը սարսափելի սխալ թույլ տա և բանակցություններ սկսի Ուկրաինայի՝ դաշինքին միանալու շուրջ, նույնիսկ եթե ինքը մնա ԵՄ անդամ երկրների 27 առաջնորդներից միակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031