ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի մերժումը կդառնա Վրաստանի պարտությունը և Ռուսաստանի հաղթանակը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Պրահայում «Ազատ Եվրոպա»-«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, թե Վրաստանին Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավոր մերժումը կդառնա Վրաստանի պարտությունը և Ռուսաստանի հաղթանակը:

Ըստ նախագահի՝ մերժումը ժողովրդի մոտ մեծ հիասթափություն կառաջացնի, իսկ Ռուսաստանի ղեկավարության մոտ՝ նույնքան մեծ գոհունակություն։

«Ռուսաստանը կհավատա, որ Վրաստանը մնում է գորշ գոտում»,- ասել է Զուրաբիշվիլին, նշելով նաև, որ Կրեմլի համար դա կնշանակի, թե «Վրաստանի հետ կարելի է խաղալ»։

Դեկտեմբերի 14-ից 15-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում պետք է քննարկվի կառույցի ընդլայնման հարցը։ Ենթադրվում է, որ Վրաստանը կարող է ստանալ անդամի թեկնածուի կարգավիճակ, ինչը մերժվել է 2022 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս