![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ամանորին ընդառաջ վերահսկողություն կսկսի մսի շուկայում
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/mis1.jpg)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) տեղեկացնում է, որ, Ամանորի տոներին ընդառաջ, դեկտեմբերի 15-ից կսկսի վերահսկողություն սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում։
ՀՀ ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրտված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։