ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք անհատների ու կազմակերպությունների նկատմամբ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք օգնել են Ռուսաստանին շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշյալ անհատներն ու կազմակերպություններն առնչություն ունեին էներգետիկ ոլորտի, բանկերի և հանքարդյունաբերության հետ։
Նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և գանձնապետարանը։
«Մենք կշարունակենք օգտագործել մեր ձեռքի տակ եղած գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի գործողությունների համար Ուկրաինայում։ Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր աջակցություն կցուցաբերեն ռուսական ռազմական մեքենային», – նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։