Բաժիններ՝

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 և 180 կգ-ն: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 200, 211 կգ: Երկամարտի 391 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս քաշում հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը: Նա երկամարտում գրանցեց 400 կգ:

Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031