
«Պատմաբանի ի՞նչ գործն է, որ պատմության դասագիրք գրի». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բայց պատմաբանի ի՞նչ գործն է, որ պատմության դասագիրք գրի։
Պատմաբանն ամենավերջին մասնագիտությունն է, որը կարող է մասնակցի դասագրքի կազմմանն, այն էլ սրբագրիչի հետ միասին, որ տարեթվեր ու ամսաթվեր ճշտի։
Պատմության դասագրքերը երկրի կարևորագույն տեքստերից է, սահմանադրության կարեւորությամբ ու այն ոչ թե անցյալն է նկարագրում, այլ ապագան է կառուցում։
Պատմության դասագրքի կազմմանն վրա առաջին հերթին պետք է աշխատեն քաղաքագետները, սոցիոլոգները, մշակութաբանները, միջազգայնագետներն, ուսուցիչներն ու, ամենավերջում, մեկ-երկու պատմաբան, սրբագրիչի կարգավիճակով։ Ու դա գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։
Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում»։