
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կիպրոսի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիդ Բ.-ն: Նա հունիսի 6-ից հետախուզվում էր Կիպրոսի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի, 371, 255, 268, 297, 298, 331, 333, 335, 339 կետերով և 18-րդ հոդվածի 3, 4, 5 կետերի մեղադրանքով (Փողերի լվացում):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ: