
Աննա Ա.-ն ձերբակալվել է Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին, 06.00-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա Աննա Ա.-ն:
Նա 2019 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: