Ալժիրի տնտեսության մեջ Թուրքիայի ներդրումները գերազանցել են 6 մլրդ դոլարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալժիրի նախագահ Աբդուլմեջիդ Թեբունի հրավերով պաշտոնական այց կկատարի Ալժիր։

Այցի օրակարգում են Թուրքիա-Ալժիր հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում Գազայում ստեղծված իրավիճակը։

Ալժիրում Թուրքիայի դեսպան Մուհամմեթ Մուջահիդ Քյուչուլմազի խոսքերով, այցի շրջանակներում հնարավոր է երկարաձգվի Ալժիրի պետական ​​նավթագազային Sonatrach ընկերության և թուրքական BOTAŞ-ի միջև պայմանագիրը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգացնելու մեծ ներուժ կա։ Ալժիրի տնտեսության մեջ Թուրքիայի ներդրումներն արդեն գերազանցել են 6 մլրդ դոլարը։

«Թուրքիայի և Ալժիրի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 5.3 միլիարդ դոլար, հուսով ենք,որ դա կհասցվի 10 մլրդ-ի», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930