
Իսրայելը կշարունակի օպերացիան Գազայում պատանդների ազատ արձակումից հետո

Իսրայելի արտակարգ կառավարության անդամ Բենի Գանցն ասել է, որ նույնիսկ ժամանակավոր զինադադարից և պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը կշարունակի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը։
«Նույնիսկ եթե պատանդների վերադարձի համար դադար լինի, մենք կվերադառնանք և ամբողջ ուժով կհարվածենք հակառակորդին: Ներկայումս գործողությունն ընդլայնվում, ինտենսիվանում և խորանում է»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Գանցը, որի խոսքերը մեջբերել է «Գալեյ ցախալ» ռադիոն:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը մոտ են համաձայնության գալ 50 խաղաղ պատանդների ազատ արձակման շուրջ երեքից հինգ օրվա ընթացքում հումանիտար զինադադարի դիմաց: