Բաժիններ՝

Գազայի ամենամեծ հիվանդանոցը՝ Ալ-Շիֆան, վերածվել է «մահվան գոտու». ԱՀԿ

Գազայի ամենամեծ հիվանդանոցը՝ Ալ-Շիֆան, վերածվել է «մահվան գոտու», հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հայտնելով հաստատությունը տարհանելու ծրագրերի մասին, քանի որ իսրայելական բանակը հայտարարել է, որ ընդլայնում է ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանն ուղղված գործողությունները, հայտնում է AFP-ն:

Այս գնահատականը տրվել է այն բանից հետո, երբ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի պաշտոնյաներն այցելել էին հիվանդանոց, որն իսրայելական ուժերի կողմից հարձակման էր ենթարկվել այս շաբաթվա սկզբին:

Իսրայելական զինվորականներն անցյալ շաբաթվա ընթացքում ռազմական գործողություններ են սկսել հիվանդանոցի շրջակայքում այն ​​բանից հետո, երբ, ինչպես իրենք են ասում, հայտնաբերել են, «ապացույցներ, որ տարածքն օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի կողմից ահաբեկչական գործողությունների համար»:

Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի գլխավոր հրամանատարական կենտրոնը գտնվում է հիվանդանոցի տակ՝ ստորգետնյա ցանցում: Իսրայելական զինվորականները հայտնել են, որ գտել են թունելի հորեր, զենքի թաքստոցներ և ապացույցներ, որ այնտեղ պատանդներ են պահվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս