
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է

Ֆիլիպինների Մինդանաո կղզու մի քանի շրջաններում տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել:
Այս մասին գրում է ֆիլիպինյան Inquirer պարբերականը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:
Աղբյուրը հայտնել է, որ նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը հրահանգել է օգնություն ցուցաբերել Մինդանաո կղզու հարավում տուժածներին։
Ֆիլիպինները մտնում են այսպես կոչված «Կրակե օղակի» մեջ։ 40000 կմ երկարությամբ հրաբուխների և տեկտոնական խզվածքների շերտը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը՝ անցնելով Հարավային և Հյուսիսային Ամերիկայի ափերով հասնում մինչև Ալյասկայի հարավ, այնուհետև թեքվում դեպի Ճապոնիա, Ֆիլիպիններ և Ինդոնեզիա և ավարտվում Նոր Գվինեա կղզու շրջանում։ Նոր Զելանդիան և հարավ արեւմտյան Օվկիանիան:
Հենց «Կրակե օղակում» է գտնվում մոլորակի մոտ 1,5 հազար հայտնի հրաբուխների գրեթե 90 տոկոսը:
Երկրագնդի բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը տեղի է ունենում այնտեղ: