Սոմալիում առնվազն 30 մարդ է զոհվել ավերիչ հեղեղման հետևանքով
Սոմալիում վերջին հարյուրամյակի ընթացքում ամենասաստիկ հեղեղումն առնվազն 32 մարդու կյանք է խլել, հարյուր հազարավորները դարձել են հարկադիր տեղահանվածներ:
Այդ մասին հայտնել է BBC-ն։
«Վերջին հինգ օրը մենք օգնություն ենք ցույց տվել շատ կարիքավորների, բայց իրավիճակն արդեն դուրս է եկել կառավարության հնարավորությունների սահմաններից», – ասել է Սոմալիի փոխվարչապետ Սալահ Ահմեդ Ջաման:
Ըստ նրա՝ իշխանություններն ի վիճակի չեն օգնություն ցուցաբերել բոլոր շրջաններին, որոնք տուժել են տարերային աղետից։
Երկարատև երաշտից հետո Սոմալիում մոլեգնել են տեղատարափ անձրևները, ափերից դուրս են եկել գետերը։ Առանձնապես տագնապալի իրավիճակ է ստեղծվել Ջուբբա գետի հովտում։
Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ որոշ տուժած շրջաններ վերահսկվում են ոչ թե կառավարության, այլ «Ալ Շաբաբ» արմատական խմբավորման կողմից