ԱԱԾ կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում՝ «խաղաղության խաչմերուկի» ճանապարհների համար. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջերս ներկայացրել են «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ներկայացման շրջանակներում անձամբ տեղեկացրել է, որ  նախատեսում են ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը կամ գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների և այդ կոմունիկացիաներով բեռների և մարդկանց անվտանգությունն ապահովելը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է, իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար։ Բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է և բավականին շոշափելի մասով համալրված է և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս