Բաժիններ՝

Տորթ Կոկա-կոլա

Բաղադրիչներ՝

Խմորի համար՝

• 4 ձու

• շաքարավազ 300 գ

• Կոկա-կոլա- 12 ճ/գ

• ալյուր- 200 գ

• փխրեցուցիչ- 10 գ

• կակաո- 2 ճ/գ

Կրեմի համար՝

• կաթ- 400 մլ

• ալյուր- 4 ճ/գ

• շաքարի փոշի- 5 ճ/գ

• կարագ- 200 գ

• կոկոսի քերուկ- 80 գ

Ջնարակի համար՝

• Կոկա-կոլա- 400 մլ

• շոկոլադե պուդինգ- 1 տուփ

• շաքարավազ- 3 ճ/գ

Օշարակի համար՝

• Կոկա-կոլա կամ ջուր- 200 գ

• շաքարավազ- 2 ճ/գ

Պատրաստման եղանակը՝

Բիսկվիտի համար ձուն շաքարավազով հարել, ավելացնել Կոկա-կոլան, ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն։ Խառնել գդալով, լցնել յուղաթղթով պատած 23×35 սմ չափի տապակի մեջ և թխել 180°-ում 20 րոպե։ Սառչելուց հետո բիսկվիտը բաժանել երկու շերտի։

Կրեմի համար 100 մլ կաթը խառնել ալյուրի հետ, մնացած 300 մլ կաթը եռացնել և լցնել ալյուրով և կաթով զանգվածի վրա։ Ցածր կրակի վրա եփել, մինչև թանձրանա։ Սառեցնել։

Կարագը հարել, ավելացնել շաքարի փոշին, շարունակել հարել, գդալ-գդալ ավելացնել եփած կրեմը, վերջում կոկոսի քերուկը։

Ջնարակի համար բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ, խառնել և միջին կրակի վրա եփել, մինչև թանձրանա։

Եփել օշարակը և այդ օշարակով թրջել խմորի շերտերը։

Մի շերտի վրա քսել կրեմը, վրան դնել մյուս շերտը և քսել ջնարակը։ Տորթը դնել սառնարանում՝ առնվազն 1 ժամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս