Եվրոպական հարթակում կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ իշխանությունը նպաստավոր է համարում եվրոպական հարթակում բանակցությունները։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով Բրյուսելում սպասվող հանդիպման չեղարկմանը։

Հարցին`արդյոք այդ հանդիպման չեղարկումը նշանակում է` Արևմուտքը ձախողել է այդ գործընթացում և ուզում է զրոյացնել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այս հարթակում և նոր առևտուր սկսել Հայաստանի հետ, իշխանական պատգամավորը պատասխանեց.

«Բրյուսելի այցը չեղարկվել է, բայց մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը եվրոպական հարթակում հանդիպելու։ ՀՀ-ն որևէ կողմի հետ առևտրի մեջ չէ, և ոչ էլ որևէ կողմն է Հայաստանի հետ առևտրի մեջ։ Մենք պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել մեր քննարկումները Ադրբեջանի հետ։ Կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում ոչ մեկ փուլով, մի քանի փուլերով»,- նշեց նա։

Նա հավելեց, որ ակնկալում են, որ առաջիկայում եվրոպական գործընկերների ջանքերով հանդիպում կկազմակերպվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եվրոպական հարթակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031