Բաժիններ՝

Կանադայում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել

Կանադայի Օնտարիո նահանգում հրաձգության պատճառով հինգ մարդ է զոհվել: Նրանցից երեքը երեխաներ են: Մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։

«Դետեկտիվները և քննիչները շարունակում են հետաքննել երկու տներում տեղի ունեցած հինգ մահվան դեպքերը», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զինված բռնության զոհերի թվում են եղել 6, 7 և 12 տարեկան երեք երեխա, 41-ամյա մեկ մեծահասակ, ինչպես նաև ինքը՝ հանցագործը։ Եվս մեկ չափահաս տուժած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ ոստիկանության՝ երկու միջադեպերն էլ կապված են և տեղի են ունեցել զուգընկերների միջև բռնության հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031