
Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում

Վահե Դավթյանը գրում է. «Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա:
Իհարկե, դա չի խանգարում Ալիևին խոսել գաղութատիրական բարդույթով տառապող Փարիզի մասին: Դա չի խանգարում նաև Փարիզին հանդես գալ պրոհայկական հռետորաբանությամբ: Խոսույթը խոսույթով, իսկ ՛՛հողի վրա՛՛ եկամտաբեր համագործակցությունից որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել:
Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել նաև ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ հնարավոր բացման հեռանկարի ներքո: Հիշեցնեմ, որ 2020 թ.-ից ի վեր Բաքուն խոստանում է Եվրոպային միջանցքով գազամուղ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գիծ անցկացնել: Բնականաբար, Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման նպատակով:
Նշեմ, որ Total Energies-ի տնօրենների խորհրդում ներառված են Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող մարդիկ»: