ԱՊՀ երկրները մտադիր են շարունակել համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտում
ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հայտնել են իրենց հանձնառությունը սերտ համագործակցությանը՝ ապահովելու պարենային անվտանգություն միավորման տարածքում։ Այդ մասին ասված է պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով Աստանայում անցկացված ԱՊՀ նախարարական խորհրդաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։
«Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ստորագրվել է կոմյունիկե, որտեղ կողմերը հաստատել են սերտ փոխգործակցությանը և համագործակցությանը իրենց հանձնառությունն՝ ԱՊՀ երկրներում պարենային անվտանգության ապահովման համար», – ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար Էրբոլ Տասժուրեկովի խոսքերը։
Ըստ փոխնախարարի՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեին կից նաև ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի շրջանակներում կիրականացվի պարենային անվտանգության հետ կապված հարցերի լուծման աշխատանքը։
«Խորհրդաժողովի ընթացքում մենք քննարկեցինք խնդրահարույց հարցեր և հրատապ մարտահրավերներ: Դրանց թվում են փորձի, տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ նախագծերի ստեղծումը և համատեղ ելքն արտաքին շուկաներ», – նշել է Տասժուրեկովը: