Բաժիններ՝

Սմարթֆոնի քանի՞ սեփականատեր կա աշխարհում

Ի՞նչ եք կարծում, Երկրի վրա բոլորն ունե՞ն սմարթֆոն: Հաշվարկները ցույց են տալիս, որ դա ամենևին էլ այդպես չէ։

Ըստ GSM ասոցիացիայի վերլուծաբանների՝ 2023 թվականին սմարթֆոնների սեփականատերերի թիվն աճել է՝ հասնելով 4,3 միլիարդի։ Սա Երկրի ընդհանուր բնակչության կեսից մի փոքր ավելին է (8,06 միլիարդ մարդ):

Մարդկության մնացած կեսը ստիպված է ապրել առանց սմարթֆոնների։ Այդ մարդկանց թվում են երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և աղքատ երկրների կամ գյուղերի բնակիչներ, ովքեր ինտերնետ հասանելիություն չունեն: Այսպես, Աֆրիկայում բնակչության 59%-ը միացված չէ ցանցին, Հարավային Ասիայում՝ 52%-ը։

Փորձագետները նշում են, որ բջջային ինտերնետից օգտվում է ընդհանուր առմամբ 4,6 միլիարդ մարդ։ Միայն 4 միլիարդն է օգտվում բջջային ինտերնետից սմարթֆոնից, մնացած 600 միլիոն մարդն ինտերնետ է մուտք գործում սովորական հեռախոսներից:

4G կապը գերակշռում է ԱՄՆ-ում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևելյան Ասիայում. այս տարածաշրջանների բնակչության 69%-ն օգտագործում է 4G: 3G ցանցերը դեռ հիմնականում օգտագործվում են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

GSM ասոցիացիայի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ինտերնետից օգտվողների թվի աճի տեմպերը նվազել են։ Մինչդեռ աշխարհի բնակչության մոտավորապես 96%-ն ապրում է բջջային ծածկույթի տարածքներում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս