
ԵՄ-ն դատապարտել Է ՀԱՄԱՍ-ի գործողությունները

ԵՄ ղեկավարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են ՀԱՄԱՍ-ի գործողությունները և կոչ են արել ազատ արձակել պատանդներին:
Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«ԵՄ առաջնորդները պատրաստակամություն են հայտնել շարունակել օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին: Նրանք հաստատել են իսրայելի պաշտպանության իրավունքը, բայց մատնանշել, որ բոլոր քաղաքացիներին օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն կա»,-նշված է հայտարարության մեջ: