
Մանդարինով պիրոգ

Բաղադրիչներ`
• մանդարին- 8-9 հատ
• ձու- 3 հատ
• շաքարավազ- 150 գ
• մի պտղունց աղ
• ձեթ- 225 մլ
• ջուր- 225 մլ
• ալյուր- 345 գ
• փխրեցուցիչ- 15 գ
• վանիլին
Պատրաստման եղանակը`
1 հատ մանդարինը և ձուն կոտորակիչով հարել, ավելացնել մանդարինի քերած կեղևը, շաքարավազը, աղը, ջուրը, ձեթն ու ալյուրը փխրեցուցիչով և վանիլինով։
Խառնել ձեռքի հարիչով։ Մանդարինները կիսել, դասավորել կարագով պատած 36×26 սմ չափի ջեռոցամանի մեջ կտրվածքը դեպի ներքև։ Վրան լցնել խմորը, թխել 180°-ում 40 րոպե։
Թողնել սառչի, վրան ցանել շաքարի փոշի։ Կարելի է մատուցել շրջած, որպեսզի մանդարինները գեղեցիկ երևան։