Բաժիններ՝

34-ամյա վարորդը Հրազդանում վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. տուժածը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտմեբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա և Օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը, վիրավորին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Վիրավորը ծայրահեղ ծանր ախտրոոշմամբ տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ, կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Իրավապահները մոտ 1.5 կիլոմետր հետապնդել են փախուստի դիմած վարորդին ու կարողանում են բռնել նրան «Ծովինար» ջրամբարի մոտ:

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: Տեղում նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փախուստի դիմած, պարեկների կողմից հայտնաբերված վարորդը Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ներսես Խ-ն է, իսկ մահացածը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Վլադիմիր Խ-ն, ով աշխատում էր Հրազդանի քաղաքապետարանի սանմաքրման և կոմունալ բաժնում:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվելէ քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031