Բաժիններ՝

Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ կգործեն

Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ տեղեկության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում շարունակվում է վնասված էլեկտրահամակարգի վերականգնումը։

Արդյունքում ժամանակավոր սահմանափակվել է երթևեկությունը, այն  կիրականացվի ներպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքի ճանապարհով։

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031